Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոչ միայն պետք է փողոց դուրս գալ, այլև` պահանջատեր լինել

Ոչ միայն պետք է փողոց դուրս գալ, այլև` պահանջատեր լինել
15.01.2014 | 15:41

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել է մասնակցել հունվարի 18-ին Ազատության հրապարակում ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանարահավաքին, որը վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:

Այս մասին մեզ տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:

«Ժողովրդին փողոց դուրս բերելը պայքարի լեգիտիմ ձև է, ես ողջունում եմ ցանկացած պայքարող մարդու: Ամբողջ խնդիրն այն է, թե փողոց դուրս բերելուց հետո պայքարի ինչ ուղենիշներ ցույց կտրվեն: Ունենք և՛ դրական, և՛ բացասական օրինակներ: Դրական օրինակ էր 1988-ի Շարժումը: Խնդիրն այն է, որ պայքարի դուրս եկող քաղաքացին լինի պահանջատեր և իրեն փողոց դուրս բերող քաղաքական ուժերից պահանջի հաշվետվություն արածի և չարածի, կատարածի ու չկատարածի համար»,- մեր զրույցում նշեց Արթուր Ավթանդիլյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ